Արևմուտքի դանդաղկոտության պատճառով Ուկրաինայի ԶՈՒ հարձակման մեջ նկատելի հաջողություններ չկան. Պոդոլյակ

Ռուսական բանակը կարողացել է պատրաստվել պաշտպանությանը՝ արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի չափազանց դանդաղ մատակարարման պատճառով։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխաիլո Պոդոլյակը, տեղեկացնում է  kommersant.ru-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակը միշտ մեծ նշանակություն ունի, հատկապես պատերազմում: Գործընկերներին համոզելու համար անհրաժեշտ սպառազինություն տրամադրելու համար ծախսված ժամանակը վերածվում է կոնկրետ ռուսական ամրությունների, որոնք կառուցվել են այս ժամանակահատվածում, պաշտպանության խորը փորված գիծ, ​​ականապատ դաշտեր»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես խոստովանել է, որ ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը զարգանում է ավելի դանդաղ, քան կցանկանային: Սակայն նա հայտարարել է, որ Կիևը չի գնա հակամարտության սառեցմանը ՝ անկախ հարձակման արդյունքներից։