Մոսկվան Բաքվին կոչ է արել ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը
Մոսկվան Բաքվին կոչ է արել ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը՝ տեղի ունեցածը որակելով որպես եռակողմ հայտարարության դրույթների խախտում, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրման, չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը շարունակելու է ակտիվ ջանքերը Երևանի և Բաքվի հետ շփումներում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

