Ինչո՞ւ Հայաստանում այլևս իշխանափոխություն չի լինում (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանն է։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ 2021 թվականից ի վեր հնարավոր չէ Հայաստանում հեղաշրջում իրականացնել, հաղորդման հյուրն ասաց, որ մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ժողովուրդն իր հոգսով է ապրում, քաղաքական էլիտան՝ իր սցենարներով։ Այս պահին հնարավոր չէ հեղաշրջում անել, քանի որ, ըստ Բագրատ Մովսեսյանի՝ քաղաքական էլիտան չի աշխատում ժողովրդի հետ։ Թեև մեկ տարի առաջ փողոցային պայքարը դադարեցնելով` ընդդիմությունը հայտարարեց, թե գնում է մարզեր՝ ժողովրդի հետ աշխատելու, սակայն այդպես էլ այդ ուղղությամբ գործուն ջանքեր չգործադրեց։
Իսկ Գելափի իրականացրած հարցման արդյունքները, որոնք փաստում են՝ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկել է, իսկ նրա վարած քաղաքականության հանդեպ անհամեմատ մեծ է բացասական վերաբերմունքը, Բագրատ Մովսեսյանը պայմանավորում է ոչ այնքան ընդդիմության աշխատանքով, որքան մարդկանց գիտակցության գալով և փաշինյանական իշխանության պատուհասն իրենց մաշկի վրա զգալով։ Հակառակ դեպքում այդ հարցման արդյունքներով ընդդիմության վարկանիշը նույնպես ցածր չէր լինի։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

