Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում նոր հանդիպում կունենան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում նոր հանդիպում կունենան Վաշինգտոնում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Հույս ունեմ, որ նախորդ հանդիպմանն արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»,-ասաց Փաշինյանը:

