ՔՊ-ն հաստատեց ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
ՀՀ ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Կողմ է քվեարկել 65 պատգամավոր՝ իշխող խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 11-ը՝ դեմ:
«Հայաստան» խմբացության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը չէր մասնակցում քվեարկությանը:

