Ինչպես են ադրբեջանցիները դրոշ տեղադրելու փորձ կատարել Հակարիի կամրջին (տեսանյութ)

Այսօր առավոտյան 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության տեղեկացմամբ,հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել էր:

Ավելի ուշ համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել դրոշ տեղադրել։

Մանրամասները՝ տեսանյութում