Երեկ կնունքի շտապող վարչապետը և իր թիկնազորը նույնիսկ չեն թուլացրել մեքենաների ընթացքը, որպեսզի տեսնեն՝ ինչ եղավ

Նախորդ օրը Գյումրի կնունքի շտապող վարչապետը այնքան է շտապել խորովածից չուշանալ, որ ճանապարհին` իրեն ուղեկցող Արագածոտնի պարեկային գումարտակի հրամանատարը մեքենայով ճանապարհից դուրս է թռչել, պատմում են, որ հրաշքով է ողջ մնացել, իսկ կապիտուլյանտը և իր թիկնազորը նույնիսկ չեն թուլացրել մեքենաների ընթացքը, որպեսզի տեսնեն՝ ինչ եղավ, անտարբեր հեռացել են։

Հիշում եք, նույն կերպ նախորդ տարի մահ իշխանության ղեկավարին ուղեկցող ավտոշարասյունը նույն անտարբերությամբ Երևանում սպանեցին հղի կնոջը։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից