Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայողներին:
Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:
Հիշեցնենք, որ զինծառայողները ապրիլի 7-ին էին Նախիջևանի կողմից ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դատարանում նա խոստովանել է իր մեղքը և զղջացել, դատաքննությունը շարունակվում է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մյուս զինծառայողի՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով:

