Երևանում աշխատանքն է սկսել հայ-ռուսական գիտաժողովը

Երևանում հունիսի 13-ին իր աշխատանքն է սկսել «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովը, որը կտևի երկու օր: Գիտաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակների մասնակցությամբ:

Միջոցառման բացմանը մասնակցել են Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:

Գիտաժողովը կոչված է նպաստելու երկու երկրների բուհերի միջև գիտական և կրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։