ՔՊ վարչության նիստում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։

Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։

Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։