Ադրբեջանը խախտելով հրադադարը՝ յոթ ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է.

«Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։