Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը. Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով:

«Շնորհավորում ենք նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման համար», – «Թվիթերում» գրել է Փաշինյանը։