Աշխարհում խառնաշփոթ է. Քիսինջերը համաշխարհային իրադարձությունների մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որը շաբաթ օրը դառնում է 100 տարեկան, խոսել է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ իր տեսլականի մասին:

Ուկրաինայի մասին

«Ես կարծում եմ, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու առաջարկը լուրջ սխալ էր և հանգեցրեց այդ պատերազմին», – ասել է նա Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

«Ես հեգնական իրավիճակում եմ. ես մենակ էի, երբ հանդես էի գալիս Ուկրաինայի անդամակցության դեմ, և ես գրեթե մենակ եմ, երբ հանդես եմ գալիս ՆԱՏՕ-ին նրա անդամակցության օգտին», – հայտարարել է նա:

ԱՄՆ-ի մոլորության մասին

«Ամերիկացիներն իրենց արդար են համարում… Մենք ակնկալում ենք, որ մեր հայացքները գերիշխող կլինեն ոչ թե այն պատճառով, որ մեզ համարում ենք լավագույնը մտավոր իմաստով, այլ այն պատճառով, որ մենք կարծում ենք, որ այդ հայացքներն ինքնին պետք է գերիշխող լինեն», – ասել է նա՝ նշելով, որ ամերիկացիների նման տեսակետը ըմբռնելի չէ աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի կողմից։

Ուղենիշները կորցնելու մասին

«Գրեթե բոլոր խոշոր երկրներին… հետաքրքրում է իրենց ելակետային ուղենիշը: Նրանցից շատերը չունեն ներքին ուղենիշներ և գտնվում են փոփոխման կամ նոր հանգամանքներին հարմարվելու գործընթացի մեջ»,- ասել է Քիսինջերը՝ հավելելով, որ աշխարհում այժմ խառնաշփոթ է տիրում:

ԱՄՆ նախկին պետքարտուղարը կարծում է, որ այսօր երկրների մեծ մասը չունի ուղղորդող տեսակետ, թե ինչի են ուզում հասնել համաշխարհային հարթակում։