ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Ուկրաինայի նկատմամբ Զելենսկու վերահսկողության պահպանումը

Զելենսկին կարող է կորցնել Ուկրաինայի վերահսկողությունը հետախուզական ծառայությունների պատճառով, ինչի մասին վկայում են ռուսական տարածքների վրա հարձակվելու Կիևի փորձերը։ Նման կարծիք է հայտնել American Conservative-ի մեկնաբան Բրեդլի Դելվինը։

«Արդյոք Զելենսկին կորցրել է իր երկրի վերահսկողությունը հետախուզական ծառայությունների պատճառով։ Արդյո՞ք նրան իջեցրել են գլխավոր դրամահավաքի աստիճանի», – նշում է Դելվինը:

Դելվինի կարծիքով, այն փաստը, որ Զելենսկին կորցնում է երկրի վերահսկողությունը, վկայում են Ռուսաստանի Դաշնության տարածքների վրա հարձակվելու փորձերը՝ ի հեճուկս ուկրաինական հետախուզությանը այդ գործողություններից հետ պահելու ԱՄՆ ջանքերի: Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ տեղյակ չէ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչություն ծրագրերի և պլանավորված հարձակումների մասին: