Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Այս մասին հյատնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները այսօր՝ մայիսի 25-ին Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցերը։ «Ինտերֆաքսը»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։

«Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերները և սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- տեղեկացրել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում նախատեսվում է դիտարկել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորմանն ու կառավարման մարմինների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը և այլն։

Նիստին, որը տեղի կունենա Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։