Ալիևը ժամանել է Մոսկվա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ՏԱՍՍ-ը:
Այցի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսված է նաև Ալիևի և Պուտինի երկկողմ հանդիպումը: Սպասվում է, որ Ադրբեջանի նախագահը հյուրի կարգավիճակով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության նիստին:

