Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի խոսքերը կարևոր առաջին քայլ են. ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ

Ավելի քան 4-ժամանոց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ինչը շատ կարևոր առաջին քայլ է»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ ՄըքՔին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ, հայտնում է «Ազատություն»-ը:

Այս պնդումը շատ ներառական է, ասել է ՄըքՔին՝ խոսելով հայ – ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Մենք սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, բայց սա առաջընթաց է», – ընդգծել է ամերիկացի դիվանագետը։