Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ծախել է իր հայրենիքը. Աննա Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանի պաշտպանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր քննվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի։
«Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ծախել է իր հայրենիքը». դատարանի դահլիճից հարցրեց Աննա Մկրտչյանը Ալեն Սիմոնյանի պաշտպանին, պատասխանը, սակայն, այդպես էլ չհնչեց։

