Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ․ Զախարովա

Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ կան շփման կետեր, կան կետեր, որոնց շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են, բայց պետք է խոսել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ գնահատել փոխգործակցության կոնկրետ մասը։

Զախարովայի խոսքով՝ կան հարավկովկասյան ուղու վրա հաջող փոխգործակցության օրինակներ, կա Սիրիայի հարցով համագործակցության օրինակ: «Կան օրինակներ, որ մեկ-երեք-չորս տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ այս ձեւաչափերում եւ այս հարցերում էլ կարելի էր պայմանավորվել։ Երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ ելքեր գտնվեցին այն իրավիճակներից, որոնք շատերն անլուծելի էին համարում»,-ասել է նա։