Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: