Եվրոպական միության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել «Հաղթանակ» զբոսայգում
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը։ Այս մասին գրառում է կատարել «ԵՄ-ն Հայաստանում» ֆեյսբուքյան էջը։
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը եւ ծաղկեպսակ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության եւ Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»,- ասվում է գրառումում։