Չավուշօղլուն Ռուսաստանում է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ռուսաստան։

Նա մասնակցելու է մայիսի 10-ին Մոսկվայում կայանալիք քառակողմ հանդիպմանը, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները։

Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի ընթացքում ակնկալվում է մտքերի փոխանակում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, հումանիտար հարցերի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ։