Ուկրաինայի ԶՈՒ-ն Կիևի երկնքում խփել է Bayraktar TB2 սեփական անօդաչուն
Կիևի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) անօդաչու է խփել Անկախության հրապարակի՝ մայդանի երկնքում։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Դրոնի ընկնելուց հետո մոտ գտնվող շենքում հրդեհ է սկսվել, վնասվել է 150 քառակուսի մետր տարածք։
Ոչնչացված դրոնը թուրքական Bayraktar TB2 էր։ Այն գնվել էր Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Անօդաչուն խփելու որոշում էր ընդունվել, քանի որ Կիևի երկնքում կառավարումը կորցրած սարքը կարող էր հանգեցնել «անցանկալի հետևանքների», բացատրել է երկրի օդուժի հրամանատարությունը։ «Ափսոս, բայց սա տեխնիկա է, և նման դեպքեր պատահում են»,- նշվել է հաղորդագրությունում։ Այնտեղ հնարավոր են համարել տեխնիկական անսարքությունը։

