ԱԺ-ը հերթական նիստերը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը այսօր՝ մայիսի 2-ին գումարել է իր հերթական նիստերը, որոնց օրակարգում ընդգրկված է 16 հարց:

Մասնավորապես, օրակարգում են հետևյալ հարցերը.

– Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդում,

– «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին.

– «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին

– Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

– «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր: