Կաթողիկոսն ընդունել է Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբին
Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Նորին Սրբությանն են ներկայացվել գեներալի ձերբալակալման իրավաչափության խնդիրներն ու դրա հետ կապված մտահոգությունները։ Նախաձեռնող խմբի անդամները կարևորել են գեներալ Խաչատուրովի վայրկյան առաջ ազատ արձակման հրամայականը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նախաձռնության առիթով և իր օրհնությունը փոխանցեց նախաձեռնող խմբի անդամներին։

