Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը  զբաղեցնող Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Նախարարությունից հայտնում են՝ նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: