ՌԴ զորակազմի նորանշանակ հրամանատարը կհանդիպի Սուրեն Պապիկյանի հետ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն այսօր կլինի Երևանում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Առաջիկա ժամերին նա կհանդիպի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ»,-գրում է աղբյուրը։