Քաղաքացու օրն այս տարի կնշվի ապրիլի 29-ին
Քաղաքացու օրն այս տարի Հայաստանում կնշվի ապրիլի 29-ին։ Երևանի տարբեր վարչական շրջաններում և բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍ-ից։
Միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ և մշակութային միջոցառումներ:
Հրավիրված բանախոսները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են: