Մեծ Բրիտանիայում պատմել են ՌԴ-ից ԱՄՆ-ի ստացած տագնապալի ուղերձների մասին

ԱՄՆ իշխանությունները երկու տագնապալի ահազանգ են ստացել նախքան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Նյու Յորքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին, ապրիլի 24-ին իր հոդվածում գրել է Daily Express պարբերականի վերլուծաբան Փոլ Ուիզերսը։

Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները ռուս մի քանի լրագրողների ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել, և Վաշինգտոնի այս որոշումը կտրուկ քննադատել են Մոսկվայում:

Մասնավորապես, Նյու Յորք մեկնելուց առաջ Լավրովը հայտարարել է ԱՄՆ-ի վախկոտության մասին։ Նա նշել է, որ ամերիկյան կողմի այդ քայլը Ռուսաստանը չի մոռանա և չի ների: Ուիզերսը դա անվանել է Մոսկվայի առաջին տագնապալի ազդանշանը և «սառը ցնցուղը»։

Հաջորդ սպառնալիքը, ըստ վերլուծաբանի, հնչել է արդեն Լավրովի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի կողմից։ Նա հայտարարել է, որ Մոսկվան այնպիսի պատասխան կգտնի, որ ԱՄՆ-ում այն երկար կհիշեն:

Ուիզերսը եզրակացրել է, որ իրավիճակը լարված էր դեռևս Լավրովի՝ Նյու Յորք այցից առաջ: