Ադրբեջանը Հակարի գետի կամուրջը փակել է չհամաձայնեցված գործողությունների արդյունքում. ՌԴ ՊՆ
2023թ.ապրիլի 23-ին, միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքում ՌԴ զորակազմի թիվ 1 դիտակետի տարածքում` Հակարի գետի կամրջի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
Հաղորդվում է նաև ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին։


