Ադրբեջանի ՊՆ-ն երեք զինծառայողի վիրավորվելու մասին է հայտնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե իբր Հայաստանի սադրանքի արդյունքում Շուշիի շրջանի տարածքում բեռնատարը պայթել է ականի վրա, որի հետևանքով վիրավորվել է երեք զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս «սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։