«Համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում». Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանի՝ «մեր բանակը հայկական չի եղել» արտահայտության մասին
Մեր բանակցությունների արդյունքում Ադրբեջանը ստացավ բանակցային սեղանի շուրջ «ոչ» ասելու լեգիտիմ իրավունք: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:
«Իսկ Հայաստանն իրավունք չուներ «ոչ» ասելու», – նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին:
Նա համաձայն է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, որ «մեր բանակը հայկական չի եղել»:
«Մի հատ էլ ասում եք՝ «էս ի՞նչ եք ասում»: Իսկ համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում»,-ասաց նա:
Դիմելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ասաց. «Բանակի մասին եք խոսում, դուք գիտեք, որ բանակի ամենակարեւոր ուժը պատերազմի ժամանակ մոբ ռեսուրսն է: Ձեր նախարար լինելու օրոք քանի՞ անգամ են վարժական հավաքներ եղել, ի՞նչ մասշտաբով են տեղի ունեցել: Դրա համար 2020-ին մեր մոբ ռեսուրսը ո՛չ կրակել գիտեր, ո՛չ էլ ընդհանրապես, տեղում կողմնորոշվել», – նշեց Փաշինյանը:

