ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբերի ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը. ՌԴ ՊՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակապի ձեւաչափով քննարկել է երկրների ռազմական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

«Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմաքաղաքական իրադրության շուրջ, քննարկվել են ՀԱՊԿ ռազմական համագործակցության զարգացման եւ կատարելագործման արդիական հարցեր»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Նիստն անցկացվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները: