Իրանի նախագահը սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆան, եթե Իրանի «թշնամիները անգամ ամենափոքր սխալը գործեն» իր երկրի նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ապրիլի 18-ին՝ Թեհրանում իրանական բանակի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Ամերիկյան ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան այս շրջանից։ Դա բխում է և՛ նրանց, և՛ տարածաշրջանի շահերից։ Իրանի ներկայությունը անվտանգություն է ստեղծում, բայց արտաքին և թշնամական ուժերի ներկայությունը տարածաշրջանում սպառնում է անվտանգությանը», – նշել է նա։

Նշենք, որ Իրանի նախագահի ելույթը հնչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից հետո, որը Երուսաղեմում տեղի ունեցած աղետի զոհերի հիշատակի արարողության ժամանակ Իրանին ու նրա արբանյակներին անվանել է «չարիքի ուժեր»։