Նախկին փոխնախարարը՝ Երևանի քաղաքապետարանի քարտուղարի պաշտոնակատար
Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի քարտուղարի պաշտոնակատար։ Գործակարգավարական նիստում հայտարարել է Տիգրան Ավինյանը, մանրամասնելով, որ Գրիգորյանը եղել է առողջապահության փոխնախարար։
«Մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Պարոն Գրիգորյան ջան, շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,-ասաց Ավինյանն ու ներկաները ծափահարեցին։
Ուշագրավ է, որ քովիդի շրջանում առողջապահության փոխնախարար աշխատած Գևորգ Սիմոնյանը էլ նշանակվել էր Երևանի փոխքաղաքապետ, որը սակայն չարաշահումների գործով կալանավորված է։

