Լավրովը սկսել է շրջագայությունը Լատինական Ամերիկայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Լատինական Ամերիկա, հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Շրջագայության ընթացքում, որը կտևի ապրիլի 17-21-ը, ռուս նախարարը կայցելի Բրազիլիա, Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա, որտեղ կհանդիպի լատինաամերիկյան երկրների առաջնորդների և ԱԳ նախարարների հետ:

«Ռուս նախարարը տարածաշրջան է մեկնում կոնկրետ օրակարգով, որն ուղղված է քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում մեր երկրների փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը: Բանակցությունների կենտրոնում նախատեսում ենք դնել ժամանակակից աշխարհի միջազգային-իրավական հիմքերի ամրապնդման հարցերը, որի կրող կառուցվածքը ՄԱ-ի կանոնադրությունն է», – ընդգծել են ԱԳՆ-ում։