Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը վերականգնվեց

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։

Հիշեցնենք` Երևանի մետրոպոլիտենն ավելի վաղ հայտնել էր, որ անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության, քանի որ «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում գնացքի տեխնիկական խափանում է եղել։