ՔՊ-ականները շպրտվեցին մեկ քայլով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածուի պաշտոնում իր առաջադրմանը, հանձնաժողովի նիստին ընդդիմության բացակայությանը, Էդգար Ղազարյանը շեշտեց․«Իմ թեկնածության առաջադրմանը նրանք գնացել են շատ դժվարությամբ, որովհետև այդ երկուամսյա ժամկետում, որ իշխանությունը թեկնածու չէր առաջադրում, նրանք էլ չեն առաջադրել։ Ես նույնիսկ ուրախ եմ, որ հանձնաժողովի նիստին ընդդիմությունից պատգամավորներ չէին եկել, գային ի՞նչ անեին, այնտեղ իմ ֆունկցիան էր, ես պիտի ելույթ ունենայի, պատասխանեի հարցերին, ամփոփիչ ելույթ ունենայի։ Ինձ այլ հարց է հետաքրքրում, ընդդիմադիր խմբակցություններից ոչ մի պատգամավոր իմ թեկնածության օգտին մի դրական բան չի ասել՝ հարցազրույցում, ֆեյսբուքյան գրառման տեսքով, ընդ որում, ոչ մի խոսք չի հնչել ՔՊ-ի թեկնածուի հասցեին, հանձնաժողովի նիստից հետո որևէ դատապարտող հայտարարություն չի արվել, և սա ինձ համար առավել քան տարօրինակ է։ Արդյունքում նիստը տապալվել է և թեկնածուին հնարավորություն չի տրվել ելույթ ունենալ և ընդդիմության առաջադրած թեկնածուի նկատմամբ հնչել են բռնության կոչեր, սպառնալիքներ»։

Չնայած այս ամենին՝ Էդգար Ղազարյանը կարողացավ ինտելեկտուալ նոկաուտի ենթարկել ՔՊ-ական պատգամավորներին և նրանց մի փաթեթով դուրս հանել ԱԺ հանձնաժողովի նիստերի դահլիճից։

Մանրամասները՝ տեսանյութում