Նիկոլի խոսքերով՝ նյարդերի պայքարը դեռ նոր է սկսվում

Իրենց գոյությունը պահպանելու հայերի պայքարը, շատ վաղուց է վերածվել նաև նյարդերի պայքարի։ Իսկապես ամուր նյարդեր ու համբերություն է պետք այս աղետների իշխանությանը և նրանց կատարած գործողություններին դիմակայելու համար։ Բայց ամենասարսափելին այն է, որ Նիկոլի խոսքերով՝ նյարդերի պայքարը դեռ նոր է սկսվում։

Մեջբերում եմ նրա՝ դավաճանի խոսքերը. «Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն, տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»։

Նյարդերի պայքարը շարունակվում է.

  • Արցախի ճանապարհը փակ է
  • Հայաստանում և Արցախում ապրող հայերի կյանքը վտանգի տակ է
  • Խաղաղության դարաշրջան բացող երկրի սահմաններում ամեն օր զինվոր է մահանում
  • Թշնամին բոլոր կողմերով հաստատված է ՀՀ սուվերեն տարածքում։

Անի Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից