Անվտանգությունն Իրանի զինված ուժերի անցած տարվա ամենամեծ ձեռքբերումն է. ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ
Անվտանգությունն Իրանի զինված ուժերի անցած տարվա ամենամեծ ձեռքբերումն է: Այս մասին գրում է ParsToday-ը:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, նշելով, որ զինված ուժերն անցած տարի կարևոր քայլեր են արել երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ, հավելել է. «Իրաքի հյուսիսում հեկահեղափոխական ուժերի դիրքերի հթրիռակոծումը, բանակի ռազմածովային ուժերի նավատորմի գործուղումն աշխարհի տարբեր կետեր, մի շարք զորավարժությունների անցկացումը, բազմաթիվ արբանյակների արձակումը և տեղակայումը Երկրի ուղեծրում, Մաշհադում ու Սպահանում լրտեսության և ահաբեկչական գործողությունների կանխումը, այն գործողություններից էին, որոնք ուղղված էին երկրի անվտանգության ապահովմանը»:

