Իրավապահներն ԱԺ-ից տարել են Մհեր Սահակյանին
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,-գրել է նա։
«Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։

