Տեսնես գոնե գիտակցո՞ւմ են, թե ընդհանրապես ինչ է նշանակում պաշտպանություն

Ո՞ւմ անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական սահմանի անձեռնմխելիության «տանձին» են պետք Պնախարարի պաշտոնը զբաղեցնողն ու նրա տեղակալները, եթե թշնամին պետք է որոշի թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչքա՞ն տարածք պետք է վերցնի Հայաստանից:

Մենք ինչի՞ համար ենք նրանց պահում պաշտոններում ու հսկայական միջոցներ մսխում աշխատավարձերի, պարգևավճարների ու հարյուր տեսակ պահպանման ծախսերի վրա:

Տեսնես գոնե գիտակցո՞ւմ են, թե ընդհանրապես ինչ է նշանակում պաշտպանություն:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից