Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին հայտնել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» ֆեյսբուքյան էջում։

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին»,- նշվում է աղբյուրում:

Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: