ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ֆիննախից  հայտնում են, որ նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է դեսպան Շարվաշիձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դրա մասին է վկայում նաև նախորդ տարվա հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների այցը Վրաստան:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը։