Մենք սկսել ենք ռազմական օգնություն տրամադրել Կիևին մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը. Լատվիայի վարչապետ

Լատվիայի իշխանությունները սկսել են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային դեռ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ, հայտնել է հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշը։ Այս մասին գրում է Financial Times-ը:

«Մենք սկսել ենք ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային փետրվարին՝ հատուկ ռազմական գործողության սկսվելուց առաջ։ Լատվիայի «Սթինգեր» զենիթային հրթիռները այն զինատեսակներից էին, որոնք ուկրաինացիները օգտագործում էին մարտերի առաջին օրերին», – նշված է Financial Times-ի հողվածում:

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ավելի վաղ խոստովանել էր, որ Վարշավան նույնպես զենք է ուղարկել Կիևին մինչև ռուսական հատուկ գործողության մեկնարկը։