Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դուբովո-Վասիլևկա բնակավայրը
Արտյոմովսկի մերձակա Դուբովո-Վասիլևկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ, հայտնել է «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը:
«Դուբովո-Վասիլևկան ամբողջությամբ վերահսկվում է «Վագներ» խմբի կողմից։ Ծայրամասերում մարտեր են ընթանում։ Բնակավայրի ամբողջ տարածքը մեր վերահսկողության տակ է»,-Պրիգոժինի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

