Խաղաղապահները հերթական հումանիտար բեռով շարասյունն են ուղեկցել Հայաստանից Արցախ

Երեք երթուղիներով ՌԴ խաղաղապահները պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ռուս խաղաղապահները հումանիտար բեռներով հերթական շարասյունն են ուղեկցել Հայաստանից Արցախ։

Մարդասիրական ակցիայի շրջանակներում զինծառայողները նաև պարենային փաթեթներ են բաժանել Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին։