Կիևն ուկրաինացիներին նախապատրաստում է Արտյոմովսկը հանձնելուն. NYT
Կիևի ռեժիմը սկսել է ուկրաինացիներին նախապատրաստել Արտյոմովսկը հանձնելուն։ Այս մասին գրում են «Նյու Յորք Թայմսի» մեկնաբանները։
«Նախորդ ամիս Վլադիմիր Զելենսկին խոստացավ, որ Ուկրաինան չի հրաժարվի Բախմուտից՝ այն անվանելով «մեր ամրոց»։ Սակայն վերջին օրերին ուկրաինացի պաշտոնյաները հասարակությանը նախապատրաստում են այն հանձնելուն», – ասվում է նյութում։
Հեղինակները նաև նշել են, որ ռուսական զորքերն ակտիվ հարձակում են իրականացնում քաղաքի վրա միանգամից երեք ուղղություններով։

