Բայդենը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է մեկ տարով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որն ավելի վաղ հայտարարվել էր Ուկրաինայի իրադարձությունների հենքին, հայտնել է Սպիտակ տունը:

Նշվում է, որ սահմանված ռեժիմն օգտագործվում է որպես իրավական հիմք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։

«Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրության ազգային ռեժիմը, որը հայտարարվել է 13 660 հրամանագրով»,– հայտարարության մի հատվածը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է 2014 թվականի մարտի 6-ի 13 660 հրամանագրով։ Այն բազմիցս ընդլայնվել է նույն տարում, ինչպես նաև 2018 և 2022 թվականներին։