Հայաստանի առաջնահերթություններից մեկը պետք է լինի ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման գործընթացը (տեսանյութ)
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում մասնավորաբար, ասել է․ «ՀՀ իշխանությունն անում է այն, ինչը հակացուցված է եղել։ Դրա փոխարեն կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնցով հնարավոր է վերականգնել ՀՀ դիրքերը և դուրս գալ այս իրավիճակից։ Իսկ այս իրավիճակը նման է 1973 Իսրայելի վիճակին։ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը խելացի գտնվեց՝ հասկանալով, որ Իսրայելի շահը պահանջում է, որ ինքը գնա, այլապես Իսրայելը հայտնվելու է միջազգային հանրության ճնշման տակ։ Դրանով նա մնաց պատմության մեջ, որպես Իսրայելի օրինակելի վարչապետ։
«Իմ տպավորությամբ՝ հետպատերազմական շրջանում աշխարհը ևս սպասում էր, որ սրանք պետք է գնային։ Բայց դա տեղի չունեցավ ու, ցավոք, թափանիվը պտտեցվեց հակառակ ուղղությամբ, Հայաստանը մտավ անորոշությունների, նոր կորուստների, անհեռանկար զարգացումների խորխորատներ»։
«Եվ այսօր մենք չգիտենք՝ հաջորդ փորձանքը ե՞րբ է լինելու ու ինչի՞ շուրջ է բանակցվում։ Ցավոք չկան դրական ելքեր ու ակնկալիքներ, որքան էլ կառուցողական տրամադրված լինես»։
«Այս պատերազմը կարող էր չլինել, իմ խորին համոզմամբ, այս պատերազմն ավելի հեշտ էր հաղթել, քան պարտվել։ Ընտրվեց պարտությունը և մեծ դժվարությամբ սրանք հասան պարտության»։
«Այս իշխանությունը նույնիսկ չի էլ մտածում նոր ռազմավարություն ունենալու մասին։ Ինչով առաջնորդվենք՝ միակ փաստաթուղթը այս կառավարության 2021-ի ծրագիրն է։ Բայց, արդյո՞ք այն, ինչ հայտարարվել է ու գրված է սևով սպիտակի վրա՝ իրականացվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում

